Ամերիկյան Dow Jones ֆոնդային ինդեքսը հունվարի 3-ին սակարկությունների արդյունքում ընկել է657 կետով, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNBC News-ը։
Նշվում է, որ անկումը կապված է Apple-ի բաժնետոմսերի գնի նվազման հետ։ Իսկ վերջինս կապված է Չինաստանում ամերիկյան տեխնիկայի պահանջարկի նվազումով պայմանավորված Apple-ի եկամտի հնարավոր նվազման հետ։
2,4 տոկոսով նվազել է նաեւ S&P 500 ինդեքսը։ Nasdaq Composite ինդեքսը նվազել է 2,8 տոկոսով։
Ավելի վաղ Apple-ը նվազեցրել է իր եկամտի կանխատեսումը՝ Թրամփի առեւտրային պատերազմի պատճառով։





























