Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են նախագահի նախկին թեկնածու, ներկայումս ընդդիմության առաջնորդներից Մեհդի Քարուբիի որդուն: Reuters-ի փոխանցմամբ, անվտանգության մարմինների աշխատակիցները գիշերը ներխուժել են Ալի Քարուբիի տուն եւ ձերբակալել են նրան ու կնոջը` Նաֆիսեհ Փանահիին:

Ընդդիմության առաջնորդի կայքը հայտնել է, որ Նաֆիսեհ Փանահին ավելի ուշ ազատ է արձակվել, սակայն Ալի Քարուբիի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Իրանում վերջին օրերին ներքաղաքական իրավիճակը սրվել էր եւ բողոքի բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունեցել, որոնք վերաճել էին ոստիկանության հետ բախումների: Զոհվել էին երկու ուսանողներ: Մեհդի Քարուբին եւ Միր Հոսեյին Մուսավին գտնվում են տնային կալանքի տակ: