Լիբիայի արեւմուտքում գտնվող Տոբրուկ քաղաքն անցել է Մուամրա Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարող ընդդիմադիրների ձեռքում: Մի քանի բանակային ստորաբաժանումներ անցել են բողոքավորների կողմը: Փետրվարի 21-ին Կատարի արբանյակային «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ ոստիկանության ուժերն անցել են երկրի` բնակչության քանակով երկրորդը համարվող Բենգազի քաղաքի ցուցարարների կողմը:
Միաժամանակ իշխանությունների կողմից ուղարկված խուժանը հավաքվել է Սիրտ եւ Էզ-Զավիա քաղաքներում: Այստեղ գործի են անցել ավազակախմբերը, որոնք ահ ու սարսափի մեջ են պահում քաղաքացիներին: Նրանք խուսափում են լքել իրենց տները:
Լիբիան 42 տարի ղեկավարող Քադաֆիի հրաժարականը պահանջող ցույցերը տեղի են ունենում փետրվարի 15-ից:





























