Գերմանիայի իշխանությունները անչափ լրջորեն քննարկում են հարյուրավոր քաղաքական գործիչների վրա կատարված հաքերային հարձակման հետ կապված իրավիճակը, քննություն է կատարվում, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը:
«Ինչպես գիտեք, հիմա հայտնի է դարձել, որ համացանցում տարածվել են հարյուրավոր քաղաքական եւ հասարակական գործիչների անձնական տեղեկատվությունը եւ փաստաթղթեր: Խոսքը, մասնավորապես, բոլոր մակարդակի քաղաքական գործիչների մասին է՝ Եվրախորհրդարանի, Բունդեսթագի, լանդթագերի եւ անգամ կոմունալ մակարդակի քաղաքական գործիչների: Դաշնային կառավարությունը անչափ լրջորեն է քննարկում այդ դեպքերը»,- հայտարարել է Ֆիցը:
Նա հավելել է, որ կիբեռանվտանգության կառավարական կենտրոնը ներկայումս «զբաղվում է այս դեպքերով», գերատեսչությունը ստուգում է այդ հարձակման «չափերը եւ պատճառները», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:





























