Սամցխե-Ջավախքը եւ Քվեմո Քարթլին միասին չեն կարողանում աճեցնել այնքան կարտոֆիլ, որ բավարարի ամբողջ Վրաստանին: Այս մասին գրում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը:
Վերջին տասնամյակի ընթացքում Սամցխե-Ջավախքում կարտոֆիլի տարածքները 100-150 հեկտարից աճել են 200-205-ի: Վրաստանում կարտոֆիլի կենտրոններն են համարում Սամցխե-Ջավախքը եւ Քվեմո Քարթլին: Սամցխե-Ջավախքում կարտոֆիլը աճում է աշնանը, սակայն այն կարող է դիմանալ ամբողջ ձմեռ, անգամ մինչեւ գարուն:
Վրաստանը հիմնականում կարտոֆիլ է ներմուծում Հայաստանից, Գերմանիայից, Հոլանդիայից եւ Թուրքիայից:
Ընդ որում Հայաստանից եւ Թուրքիայից ներմուծում են օգտագործման համար նախատեսված կարտոֆիլ, իսկ Վրաստանից արտահանվող կարտոֆիլը տարեց տարի նվազում է:



























