Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ինֆրակարմիր տեսախցիկները հազվադեպ սպիտակ հովազ են տեսանկարել։ Այս շրջանում կենդանին առաջին անգամ է նկատվել, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով CGTN-ին։
Սպիտակ հովազներն ապրում են Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի եւ միջինասիական երկրների տարածքում։ Բոլորովին վերջերս այս տեսակը դադարել է վերացող համարվել եւ անցել է «խոցելի» կենդանիների շարքը։
Սպիտակ հովազների լուսանկարները հազվադեպ են նաեւ այն պատճառով, որ կենդանիները քողարկվելու մեծ հմտություն ունեն, նրանց հաճախ անհնար է տեսնել











