Իրաքն ամենից շատ է տուժում Իրանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներից, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է Իրաքի նավթի նախարարության ներկայացուցիչ Ասեմ Ջիհադը։

«Իրաքն ամենից շատ է տուժում այդ պատժամիջոցներից, որովհետեւ Իրաքն ըստ էության հիմնվում է Իրանի գազի եւ էլեկտրականության վրա, եւ դրանց դադարեցումը նշանակում է, որ ոչ ներկա պահին, ոչ էլ մոտ ապագայում այլընտրանք չի լինի»,- ասել է Ջիհադը։

Ըստ նրա՝ նավթի գների տատանումները նույնպես վնաս են հասցնում Իրաքին։ Իրաքը չի դիտարկում ի հաշիվ հարեւան երկրների վնասի օգուտ ստանալու հարցը։

«Իրաքը ՕՊԵԿ-ում է, որը կազմակերպում է նավթի արտադրության գործընթացը համաշխարհային մակարդակով։ Եղել է պատմական պայմանավորվածություն արտադրողների միջեւ ՕՊԵԿ-ի ներսում եւ ՕՊԵԿ-ից դուրս, հետեւաբար այդ պայմանավորվածությունը թույլ չի տալիս պետությանը գործել միակողմանի կարգով։ Որոշումն ընդհանուր է, եւ քանի որ որոշումն ընդհանուր է, այն օգտակար կլինի բոլորի համար»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։

Ինչպես նշել է Ջիհադը, Իրաքի դրությունն այնպիսին է, ինչպես եւ բոլոր պետություններինը, եւ նա փորձում է վերադառնալ հավասարակշռության նավթի շուկայում, ինչպես նաեւ նավթի գնի պահպանման։ Պայմանագրի ցանկացած խախտում կվնասի բոլորին, ինչպես դա տեղի է ունեցել նախկինում։

Նա հավելել է, որ բոլորը հավաքական պատասխանատվություն են զգացել, եւ բոլորը պարտավոր են միավորել ջանքերը՝ մյուս համաձայնագրերի ուղղությամբ շարժվելու, նավթի շուկայում հավասարակշռությունը վերահսկելու համար։