ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերիտասարդ կին կոնգրեսական Ալեքսանդիա Օկասիո-Կորտեսը հրապարակել է իր պարի վիդեոն՝ ի պատասխան Twitter-ում նրան նվաստացնելու փորձերի, հաղորդում է The Guardian-ը:

«Ես լսել եմ, որ Հանրապետականները համարում են, թե պարող կանայք սկանդալային են: Սպասեք, նրանք կպարզեն, որ կոնգրեսվումենները նույնպես պարում են»,- Twitter-ում գրել է 29–ամյա կոնգրեսականը եւ հրապարակել գրասենյակի մոտ իր պարի վիդեոն:

Ավելի վաղ AnonymousQ կեղծանվամբ մի օգտատեր հրապարակել էր Twitter-ում երիտասարդ քաղաքական գործչի պարի վիդեոն, երբ նա քոլեջի ուսանողուհի էր՝ թողնելով տհաճ մեկնաբանություններ վերջինիս հասցեին: