Կանադայում սիբա-ինու ցեղատեսակի Հանթեր անունով հնգամյա շունը սովորել է նկարել անբտրակտ նկարներ, իսկ նրա տերերը վաճառում են դրանք Համացանցում, հաղորդում է MIGnews-ը՝ վկայակոչելով Bored Panda-ին:
«Մեր տանը կա մեծ պատ, որի վրա մենք ցանկանում էինք տեղադրել արվեստի որոշ ստեղծագործություններ: Քանի որ Հանթերը մեր կյանքի մեծ մասն է դարձել, մենք մտածեցինք, որ նպատակահարմար կլիներ՝ նա ստեղծեր մեզ համար արվեստի որեւէ ստեղծագործություն: Մենք փորձում էինք սովորեցնել նրան վրձին բռնել, այնուհետեւ դիպչել վնձնով թղթին, իսկ երբ մենք ներկեր ավելացրինք, արդյունքն ուշագրավ էր: Իր առաջին փորձից հետո նա ցանկացավ դա անել շարունակաբար: Սակայն մենք հաճախ փորձում ենք կենտրոնանալ նաեւ այլ բաների վրա, որպեսզի Հանթերը չծանրաբեռնվի եւ չձանձրանա: Կերպարվեստն այժն ներառված է նրա օրակարգում, եւ նա, կարծես, սիրում է աշխատել: Դա նրան հանգստացնում է»,-նշել է շան տեր Քեննի Աուն:
Զույգը որոշել է իրենց շան համար Instagram-ում էջ ստեղծել, ինչպես նաեւ վաճառում է Հանթերի գլուխգործոցները Համացանցում (Etsy կայքում)՝ յուրաքանչյուրը 38 դոլարով:











