Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի մասնագետները կրծքագեղծ աճեցնելու տեխնոլոգիա են մշակել: Ինչպես գրում է NEWSru.com-ը, այդպիսի կուրծքը շատ բնական տեսք ունի եւ շատ ավելի հարմարավետ է, քան սիլիկոնային իմպլանտները:

Նոր կրծքեր ստեղծելու վիրահատությունը կատարվում է մի քանի փուլով: Սկզբում հիվանդի ազդրից լիպոսակցիայի միջոցով վերցվում է դոնորային ճարպային հյուսվածքներ: Այնուհետեւ առանձնացվում են ճարպային եւ հիմնային բջիջները, որոնք աճեցվում են լաբորատորիայում: Վերջապես, արդեն «հասուն» բջիջները խառնվում են ճարպի հետ եւ ներարկվում հիվանդի կրծքերի այն մասում, որտեղից հեռացվել էր կուրծքը: Ի դեպ, այդ ընթացքում օգտագործվում է հատուկ պատրաստված կարկաս, որը հետո հեռացվումէ:

Առաջին փորձերը կատարվել են Լոնդոնի Սուրբ Գեորգի հոսպիտալում եւ փորձին մասնակցող կանանց մոտ արդեն լիարժեք կուրծք է աճել: Այդ տեխնոլոգիան թույլ է տալիս վերականգնել ինչպես ողջ կուրծքը, այնպես էլ դրա մի մասը: Ներկայումս մասնագերտներն աշխատում են, որպեսզի այդ տեխնոլոգիան դառնա զանգվածային, գրում է ԱԻՖ-ը: