Իրանի Հետախուզության նախարարությունը հաղորդել է երկրի արժութային համակարգի անկայունության մեղադրանքով 12 մարդու կալանավորման մասին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Դեկտեմբերի 31-ին կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել էր եւս 11 մարդ:

Վերջերս երկրի արժութային համակարգի եւ տնտեսության անկայունության, ոսկու մաքսանենգության եւ տնտեսական հանցագործությունների պատճառով  իրականացվել էր 3 մարդու մահապատիժ: