Սենեգալը խզում է դիվանագիտական հարբերությունները Իրասնի հետ` վերջինիս դատապարտելով ապստամբներին զենք մատակարարելու մասնակցության մեջ, որոնց հետ մարտերում զոհվել էին սենեգալցի զինվորներ:

«Սենեգալը ցավով է արձանագրում, որ իրանական զենքը դարձել է սենեգալցի զինվորների մահվան պատճառ: Դրանից ելնելով` Սենեգալն այսօրվանից խզում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ»,- ասված է Սենեգալի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության` սենեգալցի զինվորների եւ ապստամբների միջեւ բախումները տեղի են ունեցել անցած կիրակի` երկրի հարավում գտնվող Կազամանս շրջանում:

Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերին Սենեգեալն արդեն  Իրանից հետ էր կանչել իր դեսպանին` դա բացատրելով նիգերական Լագոս նավահանգստային քաղաքում հոկտեմբերին հայտնաբերված իբր մաքսանենգ զենքի վերաբերյալ Թեհրանի «չբավարարող բացատրություններով»: Այդ ժամանակ բեռնանավի հետախուզման ընթացքում տեղի հատուկ ծառայությունները հայտնաբերել էին հրթիռներ, ականանետներ, այլ ռազմամթերք:

Ֆրանսիական CMA CGM բեռնափոխադրող ընկերությունը հավաստիացրել էր, որ բեռը տեղափոխվել էր Նիգերիա Իրանից` իրանցի մի առեւտրականի հանձնարարությամբ: Ընկերությունը միաժամանակ պնդել էր, թե տեղյակ չի եղել բեռի իրական պարունակությունից, որը հայտագրվել է որպես շիանանյութ: