Թուրքիան վերսկսել է իրանական հում նավթի ներկրումը նոյեմբերին մեկամսյա ընդհատումից հետո, երբ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներ են սահմանվել, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Միացյալ Նահանգները Թուրքիային եւ այլ երկրների ժամանակավորապես ազատել է պատժամիջոցներից։ Թուրքիան հայտարարել է, որ իրենց թույլ է տրվել տարեկան 3 մլն տոննա նավթ ներկրել, որը համարժեք է օրական մոտ 60 000 բարելի։  

Մինչեւ պատժամիջոցների վերականգնումը Թուրքիան շուրջ 200 000 բարել էր օրական ներկրում։

Թուրքիան Իրանից ներկրումը կրճատել է դեռ պատժամիջոցների սահմանումից մի քանի ամիս։ Այն նոյեմբերին զրոյի է հասել, սակայն  դեկտեմբերին Թուրքիան վերսկսել է ներկրումը։