Tiffany ընկերությունը հայտարարել է, որ կորոշի ալմաստի ծագումը, որ հանգստացնի հաճախորդներին, որոնք մտահոգված են այսպես կոչված «վիճելի ալմասներով», հայտնում է AFP-ն։
Tiffany-ն կտրամադրի 0,18 կարատ քաշով ալմաստների ծագման աղբյուրի մասին տեղեկություն, իսկ արդեն 2020 թվականին կկիսվի ադամանդի «ոսկերչական» ճամփորդական տեղեկությամբ։
«3 միլիարդ տարի առաջ ձեւավորված ալմաստները, որոնք բնության հրաշքով երկրի մակերես են դուրս բերվել, մեր կյանքի ամենակարեւոր պահերի խորհրդանիշներն են։ Տիֆանիի ադամանդներում ոչ մի ոչ թափանցիկ բան չպետք է լինի»,-հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեսանդրո Բոլոլոն։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը անցած տարի #BehindtheBling վերնագրով արշավ էր սկսել, որ ճնշում գործադրեր ոսկերչական ընկերությունների վրա, որպեսզի նրանք ավելի թափանցիկ դառնան։




























