Հայաստանում 2011թ. կանցկացվի ինտերնետի կառավարման ֆորում: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց  «Էլեկտրոնային բովանդակություն» հիմնադրամի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Ֆորումը հնարավորություն կտա Հայաստան բերել ինտերնետի կառավարման նորագույն մոդելը:

«Աշխարհում կուտակվել է ինտերնետի կառավարման մեծ փորձ, որը հնարավորություն է տալիս կարգավորել ինտերնետի բազմալեզու լինելու հետ կապված խնդիրները, դոմենների անունների խնդիրները, տարբեր իրավունքների պաշտպանության հարցերը (հեղինակային իրավունք, երեխաների իրավունքների պաշտպանության եւ այլն)։  Հայաստանում այս փորձը դեռեւս լավ չի կիրառվում»,- ասաց Գ. Չուգասզյանը։

Գ. Չուգասզյանի խոսքով` Ինտերնետի կառավարման ֆորումը կառավարման բարդ ձեւ է՝ այն ներառում է թե պետական, եւ թե մասնավոր սեկտորի համատեղ աշխատանքը:

«Հայաստանում նման ֆորումի անցկացումը  հիանալի հնարավորություն է համաշխարհային փորձի յուրացման առումով»,-ասաց Գ. Չուգասզյանը։

Նշենք, որ անցյալ տարի Հայաստանից համաեվրոպական եւ համաշխարհային ինտերնետի կառավարման ֆորումներին մասնակցում էին միայն ինտերնետային տեսակամուրջի միջոցով: