Լիբիայի բոլոր նավահանգիստները դադարեցրել են նավեր ընդունել երկրում զանգվածային բողոքի գործողությունների հետեւանքով:

Միաժամանակ Լիբիայից շարունակվում են այլ երկրների քաղաքացիների տարհանումը: Եվրամիությունը պատրաստվում է մոտ 10 հազար եվրոպացիների տարհանել, հաղորդում է Lenta.ru-ն:

Փետրվարի 23-ին ռուսական օդանավով Լիբիայից Մոսկվա են տարհանվել Հայաստանի 4 քաղաքացիներ: