Պետական բյուջեն 2011 թ. հունվարի ունեցել է 57,1 մլրդ դրամ (մոտ 156,5 մլն դոլար) եկամուտ եւ 36,9 մլրդ (մոտ 101 մլն դոլար) դրամ ծախս։ Այսպիսով՝ բյուջեում առաջացալ է 20,2 մլրդ դրամի (55,5 մլն դոլար) հավելուրդ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից։
Եռամսյակային կտրվածքով՝ եկամուտների պլանը կատարվել է 31,4 տոկոսով, իսկ ծախսերինը՝ 17,7 տոկոսով։
Նշենք, որ 2010 թ. հունվարին կառավարությունը ծախսել էր ավելի շատ՝ 38,6 մլրդ դրամ (մոտ 105,7 մլն դոլար), թեեւ եկամուտներն ավելի քիչ էին։ Հատկանշական է, որ պետական բյուջեն թերակատարվում է հիմնականում կապիտալ ծախսերի մասով։




























