Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում կընտրվի նոր ռեկտոր, ավելի ճիշտ կշարունակի ղեկավարել ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը: Վերջինս միակ թեկնածուն է:

Հիշեցնենք, որ Արտյուշա Ղուկասյանի ԲՈՀ-ի ղեկավար նշանակվելուց հետո, Միրզախանյանը նոյեմբերից  նշանակվեց ռեկտորի պաշտոնում  ժամանակավոր պաշտոնկատար:

Իր միակ  թեկնածու լինելու հանգամանքը Միրզախանյանը NEWS.am-ի թղթակցին մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել հետեւյալը, ես որեւէ կարգի գործողություններ չեմ իրականացրել, որպեսզի թույլ չտամ այլ թեկնածուների առաջադրումը: Ես աշխատել եմ, դժվար է գնահատել իմ կատարած աշխատանքը, բայց սրտանց կարող եմ ասել, որ այդ գործողությունը նպատակաուղղված է եղել կրթական որակի բարձրացմանը»:

Արարողությանը մասնակցելու է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ նա բուհի մեծ խորհրդի նախագահն է: