Վիքիպեդիան դարձել է 18 տարեկան: Այն լույս աշխարհ է եկել 2001 թվականի հունվարի 15-ին: Վիքիպեդիան համարվում է հայտնի հանրագիտարան, որն ունիվերսալ է եւ համացանցում հեշտ է տարածվում:
Այն ճանաչվել է երբեւէ գոյություն ունեցողներից ամենաամբողջականն ու հստակը: Մտնում է աշխարհում ամենաշատ հաճախվող կայքերի ցուցակի մեջ: Ուշագրավ է, որ այս հանրագիտարանի տեղեկությունները համալրվում են աշխարհի մի քանի լեզուներով: Դա մարդիկ անում են կամավոր: Համացանցի ցանկացած օգտատեր կարող է օգտվել Վիքիպեդիայի կայքից: Եթե նա սխալ է նկատում կամ տեղեկությունների անբավարար ծավալ, կարող է ուղղակի տեքստը խմբագրել եւ կայքում փոփոխություններ կատարել: Այսպիսով, տեղի է ունենում մշտական թարմացում եւ նոր կայքերի լրացում, իսկ բաժինները համալրվում են: Սա ուղղակիորեն ազդում է ընդհանրապես աղբյուրի զարգացման վրա:
Վիքիպեդիան ստեղծել են Ջիմի Ուեյլսը եւ Լարրի Սենգերը: Հավայերեն այս բառը նշանակում է «արագ»: Հարկ է նշել, որ եթե դրա սահմաններում որեւիցե փաստ է բերվում, ապա անհրաժեշտ է նշել գործող ստույգ աղբյուրին հղումը: Հակառակ դեպքում հոդվածի հրապարակումը չի թույլատրվի:
Այս պահին հայալեզու Վիքիպեդիան կազմված է ավելի քան 250 հազար հոդվածից: Սա մի քանի անգամ ավելի է, քան Ռուսական մեծ հանրագիտարանի ծավալը:





























