Աֆղանստանում մեծացնելով վրացական զորակազմը, շահում է ոչ թե Վրաստանի պետությունը, այլ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Այս մասին, ըստ վրացական «Ռեզոնանսի» գործակալության, հայտնում է վրացի ռազմական փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին:
Փորձագետի ներկայացմամբ, Աֆղանստանում միջազգային ուժերի կազմում վրացական զորակազմի մեծացմամբ Սահակաշվիլին ձգտում է միջազգային մակարդակով իմիջ ստեղծել իր համար:
«Այս ամենը խոսում է այն մասին, որ վրացական կողմն իբր, զոհողություն է անում, բայց այս ամենից, իրականում, շահում է միայն երկրի նախագահն ու իշխանությունը: Այդ պատճառով կարծում եմ, որ մեր զինվորների աննպատակ մահվան գնով փորձ է արվում այնպես անել, որպեսզի Սահակաաշվիլիին միջազգային մակարդակով չքննադատեն»,-ընդգծել է ռազմական փորձագետը:





























