Շուտով Հայաստանում կստեղծվի բջջային կայքերի պորտալ՝ mportal.am-ը։

Այն իր մեջ կներառի վեբ- կայքերի բջջային տարբերակները, ինչպես նաեւ որոշ ընկերությունների բջջային էջերը։

Mobile messaging solutions Armenia ընկերության PR եւ մարկետինգ մենեջեր Վարդգես Հովեյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նոր ստեղծվող պորտալի շնորհիվ բջջային կապի միջոցով հնարավոր կլինի էապես ընդլայնել ինտերնետային բովանդակության հասանելիությունը։ Մասնավորապես՝ պորտալում կլինի մեծ թվով տեղեկատվություն՝ տարբեր ոլորտի ընկերությունների վերաբերյալ;

Նշենք, որ պորտալում ընկերությունների գրանցումը տեղի կունենա վճարովի հիմունքներով։ Վ Հովսեփյանի տեղեկացմամբ՝  վերջնական սակագինը դեռեւս հստակ չէ, սակայն այն կլինի մատչելի։

Նշենք, որ վեբ- պորտալը պատրաստվում է X-tech ընկերության հետ համատեղ։

Նախատեսվում է, որ պորտալը պատրաստ կլինի մեկ ամսից։