Միացյալ Նահանգների Վիսկոնսին քաղաքում սկսված բողոքի գործողություններն անցել են Ինդիանապոլիս` Ինդիանա նահանգի մայրաքաղաք:
Արհմիութենական կազմակերպությունների իրավունքները սահմանափակող եւ բյուջետային խստացումներ նախատեսող օրենքի դեմ առաջին ցույցերը սկսվել են փետրվարի 21-ին, իսկ երեկ երեկոյան վերաճել են զանգվածային հանրահավաքների: Հանրապետական օրենսդիրների կարծիքով, օրենքի ընդունումը թույլ կտա հարյուր միլիոնավոր դոլարներ տնտեսել: Մետաղագործական, ավտոմոբիլային ձեռնարկությունների հազարավոր աշխատակիցներ շրջափակել են Կապիտոլիումը` Ինդիանայի օրենսդիր մարմնի շենքը: Ցուցարարներին աջակցում են դեմոկրատները, ովքեր լքել են օրենսդիր մարմինը հարցի քննարկման ժամանակ:
Վերլուծաբանների կարծիքով, առաջին ցույցերն են սկսվել նաեւ Նյու-Ջերսիում, որտեղ նմանատիպ օրենք է ներկայացրել հանրապետական նահանգապետ Քրիս Քրիսթին:





























