ՀՔԾ–ն մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին  նախարար Սեյրան Օհանյանին։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, լրագրողներին ասաց դատախազ Վահագն Մուրադյանը։

Հիշեցնենք, որ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300,1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: