Լիբիայի ռազմական օդուժի օդանավը կործանվել է երկրի երկրորդ մեծ քաղաքի` Բենգազիի մերձակայքում, օդաչուները կատապուլտվել են, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:
Օդաչուները Բենգազիին հարվածելու հրաման են ստացել, սակայն հրաժարվել են կատարել այն:
Նշենք, որ երկու օր առաջ Լիբիայի ռազմական օդուժի երկու կործանիչներ վայրէջք էին կատարել Մալթայում: Օդաչուները կրկին հրաժարվել էին հարվածել լիբիական քաղաքներին: Նրանք քաղապաստան են խնդրել Մալթայի իշխանություններից:




























