Ռուսական օդանավը, որը Լիբիայից տարհանել է Հայաստանի չորս քաղաքացիներին, բարեհաջող վայրէջք է կատարել Մոսկվայում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ռուսաստանի մայրաքաղաքում Գեւորգ Աստվածատրյանին, Արտակ Մնացականյանին, Կարապետ Բաբաջանյանին եւ Անի Ղազարյանին դիմավորել է Հայաստանի դեսպանատան աշխատակիցը:

Փետրվարի 15-ինց Լիբիայում չեն դադարում բողոքի ցույցերը երկիրը 42 տարի կառավարող Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ: Բախումների արդյունքում արդեն մոտ 500 մարդ է զոհվել: