Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի մահվան հետ կապված անորոշ վիճակը խանգարում է Վրաստանի զարգացմանը: Նման գնահատական է տվել Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Չի կարելի թողնել, որ այս թեման անվերջ ձգվի: Ակնհայտ է, որ այս հարցը պետք է անպայման մինչեւ վերջ քննվի եւ բացահայտվի սպանության իրական պատճառը: Չնայած, որ ես գտնվում էի Գամսախուրդիայի հակառակ թիմում, այնուամենայնիվ այս հարցը խանգարում է Վրաստանին զարգացում ապրել»,-նշել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Զվիադ Գամսախուրդիայի մահվան պատճառները պարզելու աշխատանքը հանձնաժողովն արդեն ավարտել է: Հանձնաժողովի կողմից գտնված նյութերը փաստում են, որ Վրաստանի առաջին նախագահը ինքնասպանություն է գործել: