Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում փետրվարի 22-ին կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն 2010 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգեւատրված ԳԴՀ ՌՕՈւ «Ֆրիզլենդ» գնդի զինծառայողներին համապատասխան պարգեւները հանձնելու կապակցությամբ:
Մեդալները շնորհվել են գերմանական զորակազմում Աֆղանստանում հակաահաբեկչական առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների վերապատրաստման գործում աջակցություն ցուցաբերելու համար: Պարգեւները զինծառայողներին հանձնել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Բունդեսվերի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պարգեւատրված զինծառայողների հրամանատարները:




























