Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Անդրիա Ուրուշաձեն փետրվարի 24-ին այցելելու են Ջավախք, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նախարարի Սամցխե-Ջավախք այցելության հիմնական նպատակն է հետեւել այնտեղ նոր հիվանդանոցի կառուցման ընթացքին, ինչպես նաեւ հանդիպել բժշկական անձնակազմի հետ:
Նախարարը պատրաստվում է նաեւ Ասպինձայում բացել սոցիալական ծառայությունների գործակալության գրասենյակ եւ հանդիպել Ջավախքի բնակիչների հետ:




























