Ուկրաինայի Չերնիգովա քաղաքում ռեկորդ է սահմանվել. 66-ամյա կինը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին:

Երեխան լիովին առողջ է: Աղջնակը կշռում է 3,3 կգ, իսկ հասակը 54 սմ է:

Նշենք, որ 66-ամյա կինը ամենատարեց ծննաբերող մայրն է Ուկրաինայում: «Սա առաջին դեպքն է Ուկրաինայում, նաեւ Ռուսաստանում, երբ կինն այդ հասակում իր առաջին երեխային է  ունենում»,- ասել է ծննդատան բժիշկներից մեկը:

Մոր եւ մանկան ինքնազգացողությունը բավարար է, սակայն հաշվի առնելով մոր տարիքը, նրանք երեխայի հետ դեռ որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ: նորածնի անունը չի հաղորդվում: