Անհայտ անձը գազային հրացանից կրակ է բացել Շոտլանդիայի հարավ-արեւմուտքում գտնվող Օհինլեք քաղաքի դպրոցի մոտ: Ինչպես հաղորդում է BBC-ն, 19 մարդ վիրավորվել է:
Արեւելյան Էյրշիր մարզի խորհուրդը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հայտնել է, որ դպրոցի աշխատակիցներն արագ արձագանքել են տեղի ունեցածին եւ տեղեկացրել ոստիկանությանը, դպրոցականների ծնողներին ու շտապօգնության ծառայությանը:
Նշենք, որ վնասվածքները լուրջ չեն եղել եւ ոչ ոք հիվանդանոց չի տեղափոխվել, գրում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:




























