Ֆրանսիան դատապարտել է իրանական հրթիռի անհաջող արձակումը, որն, ըստ նրա, օգտագործել է մեծ հեռահարության հրթիռների համար նախատեսված տեխնոլոգիա եւ Թեհրանին կոչ է արել դադարեցնել բոլոր բալիստիկ փորձարկումները, որոնք չեն համապատասխանում ՄԱԿ բանաձեւերին՝ հայտնում է Reuters-ը։

«Իրանական բալիստիկ ծրագիրը անհանգստության աղբյուր է միջազգային հանրության եւ Ֆրանսիայի համար»,- հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Ագնես Ֆոն Դեր Միլը։

«Մենք Իրանին կոչ ենք անում չանցնել բալիստիկ հրթիռների նոր փորձարկումների, որոնք նախատեսված են միջուկային զենքի փոխադրման համար եւ պահպանել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի հանդեպ պարտավորությունները»,- ասել է Ֆոն Դեր Միլը։