Իրանի ԱԳՆ-ը դատապարտել է Press TV հեռուստաալիքի լրագրողուհու ձերբակալությունը ԱՄՆ-ում։ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին ԱՄՆ-ին անվանել է լրագրողների համար «վտանգավոր»երկիր՝ հայտնում է Mehr-ը։

Լրագրող եւ նորությունների հաղորդավար Մարզի Հաշեմին, ով աշխատում է Press TV իրանական անգլալեզու ցանցում, կիրակի օրը անհայտ պատճառներով ձերբակալվել է Միացյալ Նահանգներում։

«Այդ ձերբակալությունը մարդու իրավունքների ցավալի խախտում է եւ ապացուցում է, որ Վաշինգտոնը չի պահպանում այն սկզբունքները, որոնք նա, որպես առիթ, օգտագործում է իր հակառակորդների վրա հարձակումների համար»,- հավելել է Հասեմին։

Նա նաեւ հավելել է, որ Իրանը պահանջում է «անհապաղ եւ անվերապահորեն» ազատել Հաշեմիին։