Facebook-ը հարթակի կանոնները խախտելու համար սոցցանցից եւ Instagram-ից հեռացրել է ավելի քան 500 էջ, որոնց մի մասը, ենթադրաբար, կապված է Ռուսաստանի հետ՝ հայտնում է РБК-ն։
Facebook-ի եւ Instagram-ի եւս մոտ 150 հեռացված էջեր այլ ցանցի շրջանակներում լուսաբանել են Ուկրաինայի թեման։ Այդ ցանցերի միջեւ կապ Facebook-ը չի հայտնաբերել, սակայն դրանք նման մարտավարություն են օգտագործել։
Ցանցերը պատմել են լայն շրջանակների մասին, ներառյալ ՆԱՏՕ-ն, կոռուպցիան եւ բողոքի ցույցերը։ Նշված էջերը մոլորության մեջ են գցել օգտատերերին այն առումով, որ իբր ներկայացրել են, թե ում կողմից են դրանք ստեղծված, կազմակերպված եւ ինչ նպատակով։ Ընդհանուր առմամբ՝ այդ ցանցերը գովազդային հայտարարությունների վրա 160 000 դոլար են ծախսել, նրանք 1 մլն հետեւորդ են ունեցել։





























