Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վրկ: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -5-7, վաղը ցերեկը՝ +2+4:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ 0-5,

Կոտայքի լեռներում գիշերը` -11-16, ցերեկը՝ 0-5,

Կոտայքի նախալեռներում գիշերը` -8-10, ցերեկը՝ 0+2,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -11-16, ցերեկը՝ 0-5,

Լոռիում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ 0+5,  

Տավուշում գիշերը՝ -4-9, ցերեկը` +4+9,   

Արագածոտնի լեռներում գիշերը` -11-16, ցերեկը՝ 0-5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` -6-8, ցերեկը՝ +1+4,

Արարատում գիշերը` -5-8, ցերեկը՝ +2+5,

Արմավիրում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +2+5,

Վայոց ձորի լեռներում գիշերը` -11-16, ցերեկը՝ 0-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -5-8, ցերեկը՝ +2+5,

Սյունիքի հովիտներում` գիշերը` -2-5, ցերեկը՝ +7+10,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -2+3,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` -3-6, ցերեկը՝ +6+9: