Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ծաղրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին՝ համեմատելով 10 տարվա տարբերությամբ նրա արտահայտությունները:

Մասնավորապես, նա օրինակ է բերել 2009 թվականի Բոլթոնի հոդվածը, որում նա դատողություններ էր արել Իսրայելին հարված հասցնելու մասին եւ այս տարվա հունվարին ամերիկյան լրատվամիջոցներում հրապարակումն այն մասին, որ Բոլթոնը Պենտագոնից Իրանին հարվածելու ծրագիր է պահանջել:

«Նույն բլեֆը: Նույն խուլիգանը: Նույն մոլորությունը», -Twitter-ում գրել է Զարիֆը: