Facebook սոցցանցում հայտարարել են, որ Ուկրաինայում նախագահի ընտրություններին ընդառաջ երկրի տարածքում կուժեղացվի սերվիսի կանոններին հետեւելու վերահսկողությունը, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։

Ինչպես նշել են կազմակերպությունում, այլ երկրների տարածքից միջամտության հնարավորությունն ազդում է սոցցանցի քաղաքականության վրա։

«Այժմ ուկրաինական ընտրություններում մենք նախատեսում ենք ժամանակավորապես ընդլայնել կանոնների կատարման վերահսկողությունը եւ արգելել նախընտրական գովազդի տեղադրումն արտասահմանից»,- հայտարարել են Facebook-ում։

Ճշտվում է, որ դրա համար սերվիսը կվերլուծի գովազդային պրոֆիլները, ինչպես նաեւ ակտիվ օգտատերերի գործողություններն ու նրանց էջերը։