Բույսերից ստացված թմրանյութերը, ինչպես նաեւ նարգիլե ծխելը բացասաբար են ազդում տղամարդկանց սեռական օրգանների վրա, ավելի ստույգ նարգիլեն սպառնում է արական սեռի ներկայացուցիչներին զրկել էրակցիայից, հայտարարել է Կահիրեի համալսարանի պրոֆեսոր, Ռանի Շամլուլը։

Մասնագետներն այս երեւույթը բացատրում են այսպես. թմրանյութերը թուլացնում են հարթ մկանները, իսկ տղամարդկային սեռական օրգաններն 80 տոկոսով բաղկացած են այդ մկաններից։

Փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել նարգիլե եւ մարիխուանա ծխելուց, եթե ուզում են առողջ ինտիմ հարաբերություններ ունենալ։ Թմրանյութերը շատ դանդաղ են ազդում, որը եւ տղամարդկանց թույլ է տալիս արհամարել վտանգը, հաղորդում է РБК-ն: