Աբխազիայում զրահապատ մարտական մեքենան ընկել է կիրճը, ինչի հետեւանքով երեք ռուս զինվորականներ մահացել են, եւս երկու զինվորական վիրավորվել է: Այս մասին ասվում է Հարավային ռազմական շրջանի հայտարարությունում:

Հունվարի 18-ին Ցաբալ լեռնային փորձադաշտից  ռազմական տեխնիկայի շարասյունը Աբխազիայում  մշտական տեղակայման կետ ուղեւորվելիս ճանապարհի բարդ հատվածում 80-զրահապատ մարտական մեքենան ընկել է կիրճը:

Նշվում է, որ վթարի արդյունքում երեք զինվորական մահացել է, եւս երկու տուժած ուղղաթիռներով տեղափոխվել են շրջանային ռազմական հոսպիտալ:

Ռզամական շրջանի հանձնաժողովը վարկածներից մեկը համարում է տեխնիկայի անսարքությունը: Եւս մեկ վարկածի համաձայն՝ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: