Շեղաչք պարկամուկ Հայդին, որը բնակվում է Լեյպցիգի կենդանաբանական այգում, իր առաջին գուշակությունն է արել «Օսկար»-ի մրցանակաբաշխության վերաբերյալ: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, նա կանխատեսել է «Տարվա դերասանուհի» անվանակարգի հաղթողին:

Պարկամկան առջեւ հինգ արձանիկներ են դրվել, որոնց վրա գրված են եղել Աննետ Բենինգի, Նիքոլ Քիդմանի, Ջենիֆեր Լոուրենսի, Միշել Ուիլյամսի եւ Նատալի Փորթմանի անունները:

Հայդին գուշակել է, որ հենց Փորթմանն էլ կդառնա օսկարակիրը` Դարրեն Արոնոֆսկու «Սեւ կարապ» ֆիմում բալետի պարուհու դերի համար:

«Օսկարի» մրցանակաբաշխությունը կայանալու է Երեւանի ժամանակով փետրվարի 28-ի գիշերը: