Թբիլիսիի ազատ համալսարանում դասախոս Գեորգի Ջորջաձեն դանակի հարված է ստացել, հաղորդում է GHN-ը:
Դասախոսության ժամանակ նրան դանակահարել է գործընկերը` Ավթանդիլ Աչելաշվիլին:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել դասախոսների ընդհարման պատճառը:
Թբիլիսիի ազատ համալսարանը գործում է 2007-ից:





























