Հայ-իտալական ռազմական համագործակցությանն առընչվող հարցեր են քննարկվել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հանդիպման ժամանակ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 24-ին կայացած հանդիպման ժամանակ Իտալիայի դեսպանը ՀՀ պաշպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Վինչենցո Իանուչելլիին: