Գործարկվել է Online ռադիոկայաններից երգեր ձայնագրելու Dar.fm կայքը։ Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը կայքը գործարկել է MP3Tunes հայտնի ռեսուրսի գաղափարի եւ կայքի հիմնադիր Մայքլ Ռոբերթսոնը։

Նորաստեղծ Dar.fm-ում թույլատրվում է անվճար պահպանել մինեւ 2 ԳԲ ինֆորմացիա։ Եթե հաշվի առնենք այն, որ ռադիոկայանները բավականին ցածր որակի աուդիոֆայլեր են հեռարձակում, ապա 2 ԳԲ ծավալում կարելի է մեծ թվով ձայնագրություններ պահպանել։