Լիբիական Աջդաբիա քաղաքը, որը գտնվում է Բենգազիից 160 կմ դեպի հարավ, անցել է ապստամբած քաղաքացիների ձեռքը: Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը` վկայակոչելով ֆրանսիացի բժիշկներին, «իրավապահների» եւ վարձկանների դեմ մարտերում զոհվել է առնվազն հազար մարդ:

Ապստամբները շարունակում են ընդլայնել իրենց ազդեցության գոտիները: Միաժամանակ ընդլայնվում է բախումների աշխարհագրությունը: Մարտեր են ընթանում Միսրատա քաղաքում, հատկապես` տեղական օդանավակայանում: Հաղորդվում են զոհերի եւ վիրավորների մասին: Աֆրիկացի վարձկանները գրոհել են Զաույա քաղաքը: Ականատեսների վկայությամբ` զոհերի թիվը հաշշվում է տասնյակներով: