ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասներն են քննարկվել այսօր՝ փետրվարի 24-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի եւ Հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գիեդրիուս Չեկուոլիսին (Giedrius Čekuolis) հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Քոչարյանը դեսպան Չեկուոլիսին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլի մանրամասները, բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, ինչպես նաեւ ընդգծեց Լեռնային Ղարաբաղի մոտեցումներին անմիջական շփումներով տեղեկանալու կարեւորությունը:





























