Պեկինի ոստիկանները տեսահոլովակ են նկարահանել, որը սենսացիոն է դարձել ինտերնետ օգտագործողների շրջանում, հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը:

Վեց իրավապահներ համազգեստով պարել են համաշխարհային աստղ Մայքլ Ջեքսոնի Dangerous երգի հնչյունների ներքո:

Կին ոստիկանները որոշել են հետ չմնալ տղամարդկանցից: Նրանք Չինաստանի հասարակական անվտանգության նախարարության աստիճանների վրա պարել են չինական Wonder Girls խմբի հայտնի Nobody հիթի հնչյունների ներքո, գրում է «ՌԻԱ նովոստին»:

«Տժժացող» ոստիկանների մասին տեսահոլովակը կարելի է դիտել այս կայքում: