Առաջիկա օրերին Իրանի հետ առեւտրի հատուկ ֆինանսական մեխանիզմ կգործարկվի եւ կօգնի շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը:
Դիվանագետները Reuters-ին հայտնել են, որ ԵՄ-ն այս ամիս պաշտոնապես մեխանիզմ կգործարկի, սակայն այն չի աշխատի մի քանի ամսվա ընթացքում, որովհետեւ դեռ անհրաժեշտ կլինի տեխնիկական մանրամասները մշակել:
Ժան Իվ Լե Դրիանը Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին գործերով կոմիտեին ասել է, որ հատուկ ֆինանսական մեխանիզմ կգործարկվի առաջիկա օրերին:
«Այն կաշխատի որպես յուրօրինակ հաշվիչ պալատ, որն Իրանին թույլ կտա եվրոյից օգուտ ստանալ իր մի քանի նավթային ռեսուրսներից եւ միեւնույն ժամանակ եվրոպական երեք հիմնական գործընկերներից հիմնական մթերքներ գնել», - ասել է Լե Դրիանը:




























