Facebook Inc-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը հայտնել է, որ աշխարհի խոշորագույն սոցցանցը օգտատերերի գաղտնիության խախտման հետ կապված սկանդալի պատճառով պետք է վերադարձնի հասարակության վստահությունը, հայտնում է Reuter-ը:
Նրա խոսքով՝ Facebook-ը տարեկան միլիարդավոր դոլարներ է ներդնում անվտանգության բարձրացման համար:
«Մենք չէինք կանխատեսել այդքան մեծ թվով մարդկանց միանալու հետ կապված ռիսկերը», - ասել է Սանդբերգը՝ հավելելով, որ կայքում գործառույթներ են ավելացվել, որոնք օգտատերերին իրենց անձնական տեղակտվության համար ավելի շատ վերհսկողություն են տալիս:
«Մենք պետք է վերականգնենք վստահությունը», -ասել է Սանդբերգը:
Facebook-ի որոշ խոշոր բաժնետերեր պնդում են, որ Ցուկերբերգը, որը վերահսկում է ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, հեռանա նախագահի պաշտոնից:
Սակայն Սանդբերգը կարծում է, որ նա պետք է մնա եւ որպես նախագահ եւ գլխավոր տնօրեն:
Նա նշել է, որ եթե սոցցանցը ստիպված լօինի փոխել իր բիզնես-մոդելը եւ օգտատերերից բաժանորդային վճար գանձի, ապա շատ ավելի քիչ մարդիկ կկարողանան դրանից օգտվել:




























