ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը չի միջամտի Լիբիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ սկիզբ առած արյունալի հակամարտությանը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ռասմուսենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ոչ մի հարցում չի ստացել իրավիճակին միջամտելու համար, գրում է Lenta.ru-ն:

Հակակառավարական հուզումները Լիբիայում շարունակվում են փետրվարի 16-ից: Ներկայումս երկրի արեւելյան շրջանները՝ Բենգազի կենտրոնով փաստացի գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ, իսկ արեւմուտքը՝ Տրիպոլի մայրաքաղաքով վեևրահսկում են իշխանությունները:

Տարբեր գնահատակններով, այդ երկրում զանգվածային հուզումների զոհերի թիվը հասել է 1000-ի: