Բրիտանիայի քագուհի Եղիսաբեթ II-ի որդու՝ արքայազն Չարլզի ստեղծած The Prince's Trust բարեգործական կազմակերպությունը հրաժարվել է հետագայում ընդունել չինական Huawei ընկերության նվիրատվությունները, գրում է Financial Times-ը:
Հաղորդվում է, որ բրիտանական կողմը նվիրատվությունները չի ընդունի հասարակության մտահոգության պատճառով:
Դրան ի պատասխան Huawei-ում նշել են, որ շատ վշտացած են.
«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերում այն հրաշալի աշխատանքին, որը կատարում է բարեգործական կազմակերպությունը… Մենք հպարտանում ենք մեր 10 տարվա համագործակցությամբ եւ իհարկե հույս ունենք, որ կկարողանանք ապագայում նորից աշխատել», — ասել է Huawei-ի ներկայացուցիչը:





























