Թեհրանը Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձությունները երկրի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության արդյունք է համարում, հույս ունի, որ քաղաքական տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կլուծվեն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իրանը դեմ է Վենեսուելայի ներքին գործերին ցանկացած միջամտությանը, ինչպես նաեւ ապօրինի եւ հակասահմանադրական քայլերին՝ որպես հեղաշրջման փորձ եւ աջակցում է այդ երկրի կառավարությանը եւ ժողովրդին», - ասել է Կասեմին, ով մատնանշել է Վենեսուելայի գերծերին «ԱՄՆ-ի բացահայտ միջամտությանը»:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ հույս է հայտնել, որ Վենեսուելայի ներքին քաղաքական հակասությունները եւ խնդիրները կհաջողվի հնարավորինս արագ օրինական լծակների օգնությամբ եւ խաղաղ ճանապարհով լուծել:





























